Հետազոտման պլան

Նպատակը- Իմանալ հասարակության կարծիքը << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի մասին։
Աշխատանքային ժամանակահատվածը- 10 օր
Ուսումնասիրության օբյեկտն ու առարկան- Հասարակությունը
Աշխատանքային գործիքներ- Թերթիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
Տարիքային խումբ ու քանակ- 15-60 տարեկան, 150 մարդ
Խնդիրները- 1․ Չշտել հասարակության կարծիքը
2․ Տեղեկացենել այդ ուսումնական հաստատության մասին։

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ (ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ)

Картинки по запросу պահանջմունք

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

Читать далее

Թիրախ խմբեր

Картинки по запросу թիրախ խմբեր
Եթե դուք առնչվում եք դասավանդման և ուսումնառության գործընթացներին Կովկասի ուսումնական հաստատություններում, համալսարաններում, մասնավոր ուսուցման հաստատություններում, կորպորատիվ ուսուցման կենտրոններում և այլուր, և եթե մտածում եք ձեր կրթօջախում կիրառել էլ. ուսուցում, ապա այս համաժողովը ձեզ համար է։ Բացի դրանից, եթե դուք կամ ձեր հաստատություններն արդեն ունեն համակարգչային միջոցներով ուսուցման փորձ, ապա ձեզ առաջարկում ենք ձեր տեսակետները փոխանակել տարածաշրջանի մյուս մասնագետների հետ։

Զեկուցողներ և հյուրեր 

  • Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատություններից
  • Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնագիտական ուսուցման հաստատություններից
  • Էլ. ուսուցման միջազգային ցանցերի կառավարիչներ
  • Համալսարանների աշխատակիցներ, ովքեր հետաքրքրված են իրենց ուսանողներին առաջարկել էլ. ուսուցում
  • Կորպորատիվ ուսուցման կենտրոններից
  • Զբոսաշրջային հաստատություններից
  • Համալսարանների, վերապատրաստող հաստատությունների որոշում կայացնողներ, ովքեր ցանկանում են տեղականալ էլ. ուսուցման միջոցառումներին Կովկասի տարածաշրջանում
  • Երեք երկրների կրթության նախարարությունների ներկայացուցիչներ

Խոցելի խումբ

Похожее изображение
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի`   բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով, այնպես էլ մի շարք միջազգային առանձնահատուկ փաստաթղթերով։ Նշված խմբերի իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են ինչպես միջազգային հզոր կառույցների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, վերջինիս մի շարք մասնագիտացված կառույցները, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և այլն։

Читать далее

Սոցիալական խմբեր

Похожее изображение
Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: 

Читать далее

ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Картинки по запросу ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ
Լինում է չի լինում մի տնակ։ Փոքրիկ ու սիրուն։ Նա ապրում էր բլուրի գագաթին ու մենակ էր։ Ու երբ շատ էր տխրում ու ձանձրանում, սկսում էր գոռոզանալ, հպարտ էր զգում իրեն, որ վերեւից է նայում չորսկողմը տարածվող անտառներին, բացատներին, գետակներին, լճակներին։ Բայց շատ հաճախ ձանձրանում էր նաեւ գոռոզանալուց։

Читать далее