Վիլյամ ՍարոյանԻ «Հայ մուկը»

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ պայժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Читать далее

Реклама