Վահան Տերյանի կենսագրություն

ui

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանիև այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Читать далее

Реклама

Նվ.Թումանյանին 1915,սեպտեմբեր,Պետրոգրադ

Սիրելի Նվարդ

Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի……
ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:

Читать далее

Ս.Տերյանին 1918,26 հունվարի,Պետրոգրադ

Թանկագին մանկիկ  (նամակը գրված է ռուսերեն)

Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, չնայած այն բանին,որ սարսափելի զբաղված եմ,ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում են քեզ և իմ Լյասկային:Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին,թեև հեռագրել էի և Բորյանին,և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ ,երբ մեկնել եմ այստեղից:Այստեղ ստացա քո հեռագիրը և անսահմանորեն ուրախ եմ ,որ ամեն ինչ բարեհաջող է:Տա Աստված ,որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա:

Читать далее

Վահան Տերյանի նամակներից…

1917,հուլիսի 2-դ կես,Ախալքալաք
Սիրելի Գրետա

Ձեր նամակն ստացա հենց նոր և,ինչպես տեսնում եք,պատասխանում եմ անմիջապես,որովհետև այս անգամ հայտնել եք Ձեր հասցեն,թեպետև ոչ մշտական: Մի շաբաթից մտադիր եմ մեկնել Պիտեր:Ըստ երևույթին չի հաջողվի Ձեզ տեսնել-ես կանցնեմ Բակուրիանով:Թիֆլիսում հավանաբար կանգ չեմ առնի(եթե չհաշվենք այն մի քանի ժամը ,որ ստիպված կլինեմ այնտեղ անցկացնել գնացքի սպասելով):
Եթե հաստատապես իմանայի,որ Դուք այնտեղ եք ,այն ժամանակ ուրիշ բան:Ինձ անհրաժեշտ է շտապել Պիտեր -այդ են պահանջում գործերը:Ես դեռ բոլորովին չգիտեմ ,թե որտեղ կլինեմ ձմռանը և առհասարակ ինչպես կտեղավորվեմ,թեև հաղորդում են ,որ արդեն բնակարան վարձված է -ըստ երևույթին Պիտերում ապրելու հնարավորություն կա :Տեսնենք ինչ կլինի:Դեռ ամեն ինչ անհայտ է:Եթե Ձեզ այդ հետաքրքրում է ,կգրեմ,երբ ինքս ինձ համար պարզեմ դրությունը(եթե ,իհարկե,Դուք ցանկանաք ինձ հայտնել Ձեր հասցեն):

Читать далее

Նամականի. Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»: 

Читать далее

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք…

Վահան Տերյանի ՙՙ Մթնշաղի անուրջներ՚՚ շարքից բանաստեղծություններ

յֆկ

ՀԻՎԱՆԴ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։

Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…

Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…

Читать далее