ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Նախադպրոցական խմբի սովորողներով սկսել ենք ուսումնահետազոտական նախագծային աշխատանք Քոլեջի պարտեզային խմբերում, որի նպատակն է ուսումնասիրել սաների շարժողական ֆունկցիաների տարիքային զարգացման աստիճանը։

նախագծին մասնակցում են սաների տարատարիք 2 խմբեր՝ 3-4 և 5 տարեկաններ։

Համաձայն գոյություն ունեցող չափորոշիչների սաները անցնում են փորձությունները՝ մենք գրանցում արդյունքները։

Նախագծի վերջում յուրաքանչյուր սան կունենա զարգացման իր ցուցանիշները պատկերող էլեկտրոնային քարտ;

Реклама

Իմ հաշվետվությունը

Related image

Ես` Էլեն Ասլանյանս, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի քոլեջում՝ «Նախադպրոցական կրթություն» բաժնում։  Մենք  այստեղ շատ նախագծեր և ծեսեր ենք իրականացնում: Օրինակ’ սեպտեմբերի 22-ին մենք հաղթահարեցինք «Թեժառույք«-ի բարձունքը: Նաև մեզ մոտ «Կոմիտասյան օրեր» էին, երգում էինք Կոմիտասի երգերը, կարդում էինք նաև նրա բանաստեղծությունները:։

Աշնանը ճամբարային շաբաթ ունեցանք: Կրթահամալիրում  շուրջ 7 օր նշվում էր «Մխիթար Սեբաստացու» օրերը: Մեզ մոտ կա «Հարիսայի ծես», որը նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Համարյա բոլոր ծեսերին մասնակցել եմ: Տիկին Կարինեի մեր կուրսի սովորողներով իրականացրել ենք «Սովորող-սովորեցնող» նախագիծը:Մեր ձմեռային ուսումնական ճամբարը շատ հետաքրքիր անցավ: Կրթահամալիրը թույլ է տալիս, որ մենք մեզ լիարժեք զգանք և ամենակարևորը, որ մենք մեր մասնագիտության հետ կապված կարողանանք երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել և փորձ ձեռք բերել։ Ես ինքս եղել եմ Քոլեջի պարտեզում, շփվել եմ երեխաների հետ, փոխարինել եմ բացակա դաստիարակի օգնականին:

Հունվարի 22-ին մասնակցել ենք «Հարսանեկան ծեսին» որի ժամանակ ես եղել եմ հարսնաքույրը: Նաև «Հունվարիկ» ծեսին կատարել ենք ճնճղների դերը, հունվարիկների հետ պարում էինք և երգում:

Ես շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիրի ուսանող եմ:

 

Հաշվետվություն

Ես` Էլեն Ասլանյանս, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում՝ նախադպրոցական կրթության բաժնում։  Մենք  այնտեղ շատ նախագծեր և ծեսեր ենք իրականացնում: Օրինակ’ սեպտեմբերի 22-ին մենք հաղթահարեցինք «Թեժառույք«-ի բարձրունքը: Նաև մեզ մոտ «Կոմիտասյան օրեր» էին։

Աշնանը ճամբարային շաբաթ ունեցանք: Կրթահամալիրում  շուրջ 7 օր նշվում էր «Մխիթար Սեբաստացու» օրերը: Մեզ մոտ կա «Հարիսայի ծես», որը նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Նաև մեզ մոտ կա «Ձմեռային ուսումնական ճամբար», որը շատ հետաքրքիր անցավ: Կրթահամալիրը թույլ է տալիս, որ մենք մեզ լիարժեք դաստիարակ զգանք և ամենակարևորը, որ մենք կարողանանք երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել, և փորձ ձեռք բերել։

Հունվարի 22-ին մասնակցել ենք «Հարսանեկան ծեսին» որի ժամանակ ես եղել եմ հարսնաքույրը: Նաև հունվարին կատարել ենք, ճնճղների դերը, հունվարիկների հետ պարում էինք և երգում:

Ես շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիրի ուսանող եմ:

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,նախագծեր`Մարտ 2018

Երկիր  մոլորակի  ոլորտները՝  մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ,

  • Ի՞ նչ  է  մթնոլորտը
  • Ինչպիսի՞   բաղադրություն  ունի  մթնոլորտային  օդը
  • Որո՞ նք  են  մթնոլորտի  շերտերը
  • Ո՞ րն  է  մթնոլորտի   նշանակությունը
  • Որո՞ նք  են  մթնոլորտի  աղտոտման  աղբյուրները
  • Ո՞ րն  է  օզոնային  շերտի  նշանակությունը

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝

  • Թունավոր  նյութերը  օդում, հողում, ջրում::
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր:
  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:
  • Օզոնային  շերտի  քայքայման  պատճառները:

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,նախագծեր՝փետրվար2018

  • Ի՞նչ է Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի
  • Ինչպիսի՞ կառուցվածք ունի  երկրակեղևը
  • Ինչպիսի՞ երկնային մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը
  • Ինչո՞ւ է լինում  գիշեր  և  ցերեկ
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների հերթագայություն
  • Քանի՞ մայրցամաքի է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝

  • Ինչպիսի՞ բնական և  տեխնածին  աղետներ  գիտեք
  • Քանի՞ մարզերի է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը, որո՞նք  են  դրանք:

Հունվարի 22-ի հարսանեկան ծես

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պարապունքի ժամանակ երգեցինք բազմաթիվ հարսանեկան ծեսերի համար նախատեսված երգեր: Այնուհետև տիկին Մանիկի հետ միասին մենք կատարեցինք ՙՙՄաթեմատիկան կանչ անկյունում՚՚ նախագիծը և հաշվեցինք  ջերմոցի բոլեր բույսերը և որքան ջուր են օգտագործում դրանք ջրելու համար: Իսկ հետո կատարեցինք ևս մի քանի ծիսկան երգեր հարսի շուրջ: Իսկ վերջում տիկին Սոֆիայի ուղեկցությամբ մենք այցելեցինք Մայր դպրոց և այնտեղ ձայնագրեցինք մեր՝ ճնճղների ձայնը: