Վարդերի հեղափոխություն

Картинки по запросу վարդերի հեղափողություն
Վարդերի հեղափոխությունը Վրաստանում միտված էր տապալելու նախագահ Էդուարդ Շևարդնաձեին: Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել դեռևս 1995 թվականին: Իր վարած քաղաքականության շնորհիվ նա հաճախ դիտվում էր որպես խամաճիկ, ով օգտագործվում էր Ռուսաստանի կողմից: 2003 թվականին Շևարդնաձեի գործողությունները հանգեցրեցին իր ռեժիմի անկմանը և Վրաստանում տեղի ունեցավ քաղաքական ինստիտուտների ազատ ընտրություններ:  Դեռևս 2003 թվականի նոյեմբերի կեսերին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ փորձելու է միջամտել նախկին Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի Հանրապետության և նրա երկու հարևանների’ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ճգնաժամերին: Այդ հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց Վրաստանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ, և ցուցարարները պահանջում էին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը:  Այս նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի են ունենում Պառլամենտական ընտրություններ, որոնք էլ հենց պետք է որոշեին Շևարդնաձեի հետագա ճակատագիրը: Թվում էր, որ եթե նրա կուսակցությունը կորցնի բազմաթիվ տեղեր պառլամենտում, դա ևս մեկ անգամ կհաստատի ժողովրդի անվստահությունը իր նախագահի նկատմամբ և կհանգեցնի իշխանափոխության: Սակայն ընտրական գործընթացը ավարտվեց Շևարդնաձեի հաղթակով: Միևնույն ժամանակ կային բազմաթիվ պնդումներ, որ ընտրությունների արդյունքները արդեն կեղծվել էին:

Читать далее

Վանգայի մասին 

Վանգա (բուլղար․՝ Ванга,հունվարի 311911, Ստրումիցա,Strumica MunicipalityՄակեդոնիայի Հանրապետություն օգոստոսի 111996, Սոֆիա,Բուլղարիա)՝ ծննդյան անունըՎանգելիյա Պանևա Դիմիտրովա(Вангелия Пандева Димитрова) (ամուսնությունից հետո՝ Վանգելիյա Գուշերովա (Вангелия Гущерова)), կույր բուլղարացի գուշակ։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել էԲուլղարիայի, Հունաստանի ևՄակեդոնիայի Հանրապետությանսահմանին գտնվող Պետրիչգյուղում։ Կյանքի վերջին 20 տարիներին գուշակն այցելուներին ընդունել է Ռուպիտեում։

Читать далее

Կանանց իրավունքներ

fghjk

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը եւ ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման եւ երաշխավորման պարտավորությունները:

Читать далее

Վրացական ավանդական հարսանիքի մասին հետաքրքիր փաստեր

1. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Ըստ ավանդության՝ թամադան լինում է կամ տան տերը կամ նա է ընտրում հյուրերի մեջից ամենաարժանավորին: Հաշվի առեք, որ թամադային չի կարելի ընդհատել, նրա խոսքը օրենք է:

Картинки по запросу վրացական հարսանիք

2. Կենացներին Վրաստանում սրբորեն են վերաբերվում: Ոչ ոք իրավունք չունի  ըմպել գավաթով գինին, եթե հերթականությամբ սեղանի շուրջ նստած մեծերը կենաց չեն ասել:

3. Վրացական խոհանոցի անբաժան մասնիկն է կազմում խինկալին,  կանաչեղենը`  համեմը, ռեհանը, թարխունը, կանաչ սոխը: Այս ամենը նրանք սիրում են ուտել մսի հետ:

Читать далее

Հայկական դիցաբանություն

Դիցաբանությունը հոգևոր մշակույթի ոլորտ է, որտեղ 
արտացոլված են մարդկանց երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին: Այն նաև առասպելների ծագման ու զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն է:

Читать далее

Սուրճի մասին

Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից։ Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեինանունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն։

Այսօր, սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է։[1] 

 

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին։

Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա։ Այդ բույսի տերևներն ուտելով, նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։

Читать далее

Հոգեբանություն

Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իրգիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ իր մեջ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։

Читать далее