Երիտթուրքեր

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայության մեծագույն կորուստն է, այլև մեծագույն խարանը: Ովքե՞ր էին այդ ոճրի հեղինակները: Ովքե՞ր էին երիտթուրքերը… Երիտթուրքերի կուսակցության պաշտոնական անվանումն է «Միություն և առաջադիմություն»՝ Իթթիհաթ վե թերաքքի: Այդ պատճառով էլ ժամանակի մամուլում և պատմական աշխատություններում երիտթուրքերին անվանել են նաև իթթահաթականներ: Մինչև 1889 թ. երիտթուրքերի շարժումն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս գործող առանձին կազմակերպությունների միություն:

1889 թ. Ստամբուլում գումարվեց ժողով, և այդ կազմակերպությունները միավորվեցին մեկ կուսակցության մեջ: Կուսակցության նպատակն էր Օսմանյան կայսրությունում սուլթանի անսահմանափակ իշխանության վերացումը, Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատումը, ազատ տնտեսավարական կարգերի հաստատումը:

Читать далее

Ֆիդայական շարժում

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Читать далее

Հայաստանի ազատագրական շարժումը

Ազգայինազատագրական պայքարի նախադրյալները։ 1878 թ. Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության և Բեռլինի վեհաժողովիդաշնագրով ըստ էության միջազգայնացվել էր Հայկական Հարցը։Բայց շատ չանցած պարզ դարձավ, որ դիվանագիտականճանապարհով այդ հարցը չի լուծվելու։ Իր հերթին սուլթանականկառավարությունը ձեռնարկեց Հայկական Հարցի յուրովի լուծում: Եթե Բեռլինի վեհաժոդովին հաղորդած առաջին տասնամյակում դաառավելապես արտահայտվում էր ժողովրդագրական, վարչատարածքային և հարկային քաղաքականությանիրականացումով, որի նպատակն էր հայաթափել ԱրևմտյանՀայաստանը, ապա 1890-ական թթ. սկզբներից արդուլհամիդյանվարչակարգը՝  ձգտելով կանխել ուժգնացող հայ ազատագրականշարժումը, դիմում է Հայկական Հարցի լուծման ավելի արմատականմիջոցի՝ Հայաստանի բնիկ բնակչության ֆիզիկական բնաջնջման։
Իր հերթին՝ Բեռլինի վեհաժողովից հետո միջազգայինդիվանագիտությունից հիասթափված հայկական ազատագրականշարժման գործիչները կանգնեցին պայքարի մարտավարությունըփոխելու անհրաժեշտության առաջ՝ Հայկական Հարցի լուծման հույսըգլխավորապես կապելով զինված պայքարի հետ։
Ազատագրական պայքարի ղեկը ստանձնած կուսակցությունները, չնայած իրենց միջև եղած մարտավարական որոշակիտարբերություններին, անվերապահորեն հեղափոխության հետկապեցին արևմտահայության ազատագրումը։
Ազգային-ազատագրական պայքարի գլխավոր նպատակի և դեպի այնտանող ուղու սահմանումը  օրինաչափորեն դնում էր նաև տվյալիրավիճակին ու պատմական պահին համապատասխանգործունեության ձևերի ու միջոցների ընտրության հարցը, որոնքպետք է համապատասխանեին իրական պայմաններին՝ հաշվիառնելով պայքարի ճանապարհին առկա դժվարություններն ու խոչընդոտները։Related imageՊայքարի առաջին շրջանում շարժումը ղեկավարող ուժերին բնորոշ էր քաղաքական ռոմանտիզմը, երբ երկրից հասնող օգնության կոչերընրանք սխալ էին ընկալում՝ գտնելով, որ ժողովուրդը պատրաստ էհամընդհանուր ապստամբության: Հայկական հարցը միամտորենհամարվում էր մոտ ժամանակներում լուծելի հարց՝ ակնհայտորենթերագնահատելով Օսմանյան կայսրության իրականհնարավորությունները։ Պայքարը ղեկավարող կենտրոններում, որոնքգտնվում էին երկրի սահմաններից դուրս, բացակայում էրԱրևմտահայաստանի իրական վիճակի վերաբերյալ հստակպատկերացումը։Մտավոր առումով ավելի զարգացած և տնտեսապես բարվոքվիճակում գտնվող հայության մի ստվար զանգվածի կենտրոնացումըբուն երկրից դուրս՝ կայսրության խոշոր կենտրոններում, հատկապեսԿ. Պոլսում և Զմյուռնիայում, այսինքն՝ եվրոպայի տեսադաշտում, ստիպում էր թուրքական բռնապետության դեմ մղվող պայքարըհաճախ բուն Երկրից տեղափոխել այդ կենտրոնները՝ կարծելով, թեայդտեղ զինված գործողություններ ծավալելով հնարավոր է լուծելժողովրղի ազատագրության հարցը։
Հաշվի առնելով Հայկական Հարցի միջազգայնացած լինելը՝հեղափոխական կուսակցությունները միամտաբար կարծում էին, թեՀայկական Հարցի վերջնական լուծման իրավարարի փրկիչ դերը, իվերջո, վևրապահվելու է միջազգային դիվանագիտությանը։
Հայ ազատագրական շարժմանը խանգարող մյուս հանգամանքը այնֆինանսավորող, նյութապես ապահովող արտաքին ու ներքին կայուն, քիչ թե շատ նշանակալի ուժերի բացակայությունն էր։ Շարժումընյութապես քիչ թե շատ ապահովում էին աշխատավորականզանգվածները, որոնց օժանդակությունը չէր կարող բավարար լինել։Ուստի պայքարի ղեկավար ուժերը հարկադրված էին երբեմննյութական ռեսուրսներ ձեոք բերել ոչ ցանկալի եղանակով՝ բռնիմեթոդներով;
Շարժման առջև  մեծ խոչընդոտ էր Արևմտյան Հայաստանումայլազգի, քուրդ ստվար բնակչության առկայությունը, որի հետդաշինքը կամ գոնե նրա չեզոքացումը կենսական խնդիր էր, թեևկյանքը ցույց տվեց, որ քրդերի հետ դաշինքը անիրականանալի է։Ավելին, քրդությունը չեզոք չէր։ Հավակնելով տիրանալ հայոց երկրին՝ինքն էլ ակնհայտ թշնամանքով էր տրամադրված հայության հանդեպ։Հիմնականում հենց քուրդ բեկերն ու աղաներն էին հանդես գալիսարևմտահայության հարստահարողի դերում։ Իշխանություններըքրդերի ուժերն օգտագործում էին հայության պայքարը զսպելուհամար՝ բնականաբար առաջ բերելով հայ զինյալների պատասխանհակահարվածը։
Պայքարի կոնկրետ ձևերի ու միջոցների ընտրության խնդրում հայազատագրական շարժումը երկար որոնումների անհրաժեշտությունչզգաց։ Մի կողմից՝ նա իր աչքի աոաջ ուներ XIX դարի ընթացքումուրիշ ազգերի մղած և հաճախ հաղթանակով ավարտված պայքարիօրինակները, մյուս կողմից՝ արևմտահայ իրականության կոնկրետպայմաններն իրենք էին հուշում, երբեմն նաև պարտադրում պայքարինոր ձևեր կամ ճշգրտում արդեն հայտնի ձևերը։
Ստեղծված պայմաններում անհնարին համարելով կանոնավոր կռիվըթուրքական բռնապետության դեմ՝ հայ զինյալ պայքարը ղեկավարողկուսակցությունները (Հնչակ, Դաշնակցություն) փարվեցինՀայդուկային (պարտիզանական) պայքարի գաղափարին, քանի որկանոնավոր պատերազմ, իսկական ճակատամարտեր անհնար էին։
Այսպիսով, հայ ժողովրդի ազատագրական զինված պայքարըհիմնականում ստանում է ֆիդայական կռիվների կերպարանք։Ֆիդային (հայդուկը) թուրքական բռնակալության դեմ պայքարողժողովրդական վրիժառուն էր, որր տուն ու ընտանիք թողած՝ իրեննվիրաբերել էր հայրենիքի ազատագրության գործին։ Նամարմնավորում էր ազգի կռվող ոգին, նրա արիությունը, վեհանձնությունը և անկոտրում կամքը։
Սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականությանհետևանքով ծայրահեղ աննպաստ պայմաններում ընթացող հայազատագրական շարժումը հայդուկային պայքարի հետ մեկտեղհարկադրված էր որդեգրել նաև պայքարի այլ՝ անգամ ծայրահեղ ձևեր, քանզի աբդուլհամիդյան անմարդկային ռեժիմի դեմ կռվում դեպիազատություն տանող պայքարի բոլոր միջոցներն արդար էին։
Հայոց ազատամարտը, չսահմանափակվելով հայդուկային կռիվներով, լրացվում էր զինյալ պայքարի այնպիսի ձևերով, ինչպիսիք էինինքնապաշտպանական կռիվները, արշավանքները, անհատականահաբեկումները և այլն;
Այսպիսին էր հայ ազատագրական զինված պայքարի առաջին փուլիմարտավարությունը՝ ռոմանտիկ ու ոչ իրատեսական, բայցմիանգամայն բնորոշ ազատագրական պայքարի ղեկավարների այդշրջանի աշխարհայացքին։

Արևմտահայերի ազգային ժողովի ստեղծումը

Related image
Արևմտահայերի առաջին համագումարը
 (փախստականների համագումար) կայացել է 1917 թվականի մայիսի 2-11-ին, Երևանում։ Մասնակցել է 59 պատգամավոր, մոտ 400 հյուր (քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, արևմտահայ գաղթականներին օգնող ռուսական, անգլիական, ամերիկյան հայանպաստ կազմակերպությունների ներկայացուցիչներ)։ Համագումարի պատվավոր նախագահ է ընտրվել Անդրանիկը։
Քննարկվել են արևմտահայերի ֆիզիկական գոյության պահպանման, տնտեսական վերականգման, Արևմտյան Հայաստանի վերաշինման, աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցերը։ Եվ այդ կապակցությամբ միջոցառումների մշակումը համագումարը համարել է Հայկական հարցի լուծման հնարավոր ուղի, քանի որ արևմտահայերի ճակատագիրը դրվում էր որպես Հայկական հարցի մաս։
ամագումարն ընդունել է, որ Հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր։ Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր։ Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները։ Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը՝ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, սոցիալ-դեմոկրատ բոլշևիկներ)։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել Հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը։

Զեյթունի ապստամբությունը

Image result for Զեյթունի ապստամբությունը
Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր նաև հայոց ազատամարտի մեկ այլ
միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Նրանք խորհրդակցության են հրավիրում Զեյթունի իշխաններին, տեղացի գյուղապետերին, հոգևոր գործիչներին: Հասկանալով և իմանալով, որ կառավարությունը ուժեր է կենտրոնացնում Զեյթունի հետ հաշվեհարդար տեսնելու համար, քաջակորով զեյթունցիները որոշում են նրանց դիմավորել զենքը ձեռքին: Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշ Նորաշխարհյանը:
Երեք օր անց քաջամարտիկ լեռնականները գրավեցին Զեյթունի կառավարչատունը՝ գերելով բոլոր պաշտոնյաներին, ապա գրավեցին գյուղաքաղաքի թուրքական զորանոցը և գերված 700 թուրք զինվորներին ստիպեցին գլուխները խոնարհած անցնել վանահոր թրի տակով:
Ապա հայերը գրավեցին երկու թնդանոթ, երեք հարյուրից ավելի հրացան և ռազմամթերք: Ստեղծվում է Զեյթունի ժամանակավոր կառավարությունը՝ Աղասու գլխավորությամբ: Ձևավորվում է նաև զինվորական խորհուրդը: Զորանոցի վրա բարձրացվում է «Զեյթունի անկախ իշխանության» կարմիր դրոշը:

Читать далее

Արևելյան Հայաստան: Հարկային սիստեմը

Հողային հարաբերություններ: 19-րդ դարի առաջին տասնամյակում Շահական Պարսկաստանում, հետևաբար նաև նրան հպատակ Արևելյան Հայաստանում երկրի տնտեսությունը առաջ էր գնում Շարիաթի ակզբունքի համաձայն. տնտեսության առանցքային բաղադրիչներն էին գյուղատնտեսությունն (մասամբ նաև արհեստագործությունը), իսկ հողը մեծամասամբ պետական կամ շահի սեփականությունն էր (Հողի սեփականության ձևերից ամենատարածվածի` պետական հողերին պատկանող գյուղերից ստացվող ռենտան` հողի հարկը, ուղղվում էր խանի գանձարան, որը ծառայում էր խանական արքունիքի և ռազմական ծախսերը հոգալու համար): Չնայած նրան, որ երկրում գերակշռում էր հողի սեփականության պետական ձևը, այնուամենայնիվ գոյություն ունեին հողի սեփականության այլ ձևեր`մուլքադրական և թիուլդարական: Եթե հողի պետական սեփականության ժամանակ հարկահավաքությամբ զբաղվում էր պետությունը, ապա մուլքադրական սեփականության ժամանակ` մուլքադարները, ովքեր իրավունք ունեին իրենց պատկանող հողատարածքում գտնվող հայաբնակ գյուղերից գանձել«մուլք» կոչվող հարկը, որը կազմում էր բերքի1/10-րդ մասը: Մուլքադարները անձամբ չէին իրականացնում
հարկահավաքությունը, այլ պետական հարկահավաքից վերցնում էին իրենց մասնաբաժինը: Մուլքադար լինելու համար պետք էր ունենալ հողի գնումը, նվիրատվությունը կամ ժառանգությունը հաստատող փաստաթուղթ: Հողատիրության երրորդ ձևը թիուլդությունն էր, որը տրվում էր առանձին անհատների` որպես պարգևատրում պետությանն մատուցած իրենց ծառայությունների դիմաց: Այն ենթադրում էր պարգևատրված հողի ժամանակավոր կամ ցմահ օգտագործում:

Читать далее

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը

Hackert,_Die_Zerstörung_der_türkischen_Flotte_in_der_Schlacht_von_Tschesme,_1771.jpg

1875 թվականի ամռանը թուրքական տիրապետության դեմ ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում և Հերցոգովինայում: 1876 թվականին ապստամբեցին Բուլղաիրան, Սերբիան և Չեռնոգորիան: Սուլթան Աբդուլ Համիդի զորքերը հատկապես դաժան վարվեցին բուլղար ժողովրդի հետ, կատարելով անօրինական գազանություններ: Սլավոնական ժողովուրդների պայքարը և թուրքական զորքերի դաժանությունները մեծ շարժում առաջացրին Ռուսաստանում: Հասարակությունը պահանջում էր ձեռք մեկնել եղբայրական ժողովուրդներին և ազատել նրանց սուլթանական ռեժիմից: Այն բանից հետո, երբ սուլթան Աբդուլ Համիդը չկատարեց Ալեքսանդր II-ի պահանջները, 1877 թվականի ապրիլին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալկաններում և Կովկասում՝ հիմնականում Արևմտյան Հայաստանում: Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը, որի հրամանատարն էր ծագումով հայ Լորիս-Մելիքովը, 1877 թվականի ընթացքում գրավեց Կարսը, Արդահանը, Օլթին, Ալաշկերտը, Բայազեթը, Բաթումը, և Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Վրաստանի մի շարք այլ կենտրոններ: 1878 թվականի փետրվարի ութին ռուսական զորքերը գրավեցին տնտեսական ու ռազմաստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող Էրզրում քաղաքը:

Читать далее