Բառարանային աշխատանք

Մազա- Խմիչքի հետ ուտելու որևէ բան
մազման- Մազ մանող արհեստավոր
մալանչ- Սանդերքի վրայից հանվող գզած բրդի փունջը, որ պատրաստ է մանելու
մալաք- Հրեշտակ
մալուլ-  Տխուր, տխրագին, վշտից մոլորված
մալուխ- Հերմետիկորեն պաշտպանված թաղանթի մեջ ներփակված հաղորդալար (կամ մի քանի հաղորդ ալարեր)՝ էլեկտրական հոսանքի՝ կապի՝ ստորջրյա կամ ստորգետնյա զանազան կարգի ազդանշանների հաղորդման համար, կաբել:
Մակար- Փեսայի ազապ ընկերներից յուրաքանչյուրը
մահընկեց-  Մահ պատճառող, մահով ցած գցող՝ տապալող, սպանիչ
մամոնա- Հարստության աստվածը մի քանի հին ժողովուրդների մոտ
մանդալ- Փականքի լեզվակ, մղլակ, լեզվակ
մանդիլ- Գլխաշոր, վարշամակ
մանտո- Կանացի լայն վերարկու
մանրոն- Մանր դրամ

Читать далее

Реклама

Բառարանային աշխատանք

Ո

Ոգորել-[չեզոք բայ]
1. Մարտնչել, պայքարել, մաքառել, որևէ դժվարության՝ արգելքի ևն դեմ մարտնչել:
2. Պայքարել, կռվել, ճակատել:
Ոթել-Թափել, հոսեցնել:
Ոլորան — 1. Ճանապարհի՝ գետի ևն ոլորվելու տեղը, կեռման, ծունկ, շրջադարձ, զիգզագ:
2. Ոլորապտույտ ճանապարհի՝ գետի ևն ոլորներից յուրաքանչյուրը:
Ողնարկ -Փայտե աղեղներ՝ կամար շինելու համար:
Ողորկ- 1. Խորդուբորդություններ չունեցող, հարթ, կոկ: Ողորկ մաշկ:
2. (փոխաբերական) Ուղիղ, ոչ գանգուր: Ողորկ մազեր:
3. Հղկած, հղկելով մշակված: Ողորկ տախտակ:
Ողորմ- Գութ, կարեկցություն
Ողորմած- Գթած, գթառատ
Ողորմելի- Խղճալի, խիղճ՝ գութ շարժող, գթալու արժանի: Ողորմելի այրի՝ ծերունի
Ոճիր- Ծանր հանցանք՝ հանցագործություն
Ոչխարենի-  Ոչխարի մորթի
Ոսկեծղի- Ոսկեղեն բազուկներով՝ ծղիով, ոսկեձույլ բազուկներով
Ոսկերել- Ոսկեջրել, ոսկեզօծել
Ոստան- Թագավորանիստ քաղաք, մայրաքաղաք
Ոստանիկ- Ոստանի՝ մայրաքաղաքի բնակիչ
Որա- Հնձած հացաբույսի խուրձ՝ խրձիկ
Որբևայրի- Ամուսնուց զրկված, ամուսին չունեցող, մարդուց զրկված կին կամ կնոջից զրկված տղամարդ
Որկրամոլ- շատակեր
Որմ- Պատ
Որոմ- Հացազգիների ընտանիքին պատկանող մոլախոտ, որ աճում Է հացաբույսերի ցանքերում
Որոգայթ- Թակարդ
Որքին- մաշկային հիվանդություն

Читать далее

Բառարանային աշխատանք

Համբակ- Աշակերտ
Համշարի- Իրանցի, պարսիկ
Հանապազ- Միշտ, շարունակ
Հավատորս- Հավատորսությամբ զբաղվող մարդ
Հարիր- Հարմար, պատշաճ, համապատասխան
Հարսնալոշ- Հարսնացուի տանը թղվող լավաշ
Հեղգ- Ծույլ, պղերգ, ալարկոտ
Հեղհեղուկ- Դյուրափոփոխ, փոփոխական, խախուտ, անհաստատ
Հեռասեր- Կռվասեր
Հյուլե- Քիմիական տարրի փոքրագույն մասնիկ, որ բաղկացած է միջուկից և Էլեկտրոններից, ատոմ
Հոնեղ- Թավ հոնքեր ունեցող
Հոռի- Վատ, անպիտան
Հտպիտ- Խեղկատակ, միմոս
Հուռթի- Ջրով ոռոգվող, ոռոգովի
Հուսկ- Հետո, ապա, վերջում
Հուրի- Մահմեդականների հավատալիքների համաձայն՝ երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին
Հրոսել- Հրոսակային հարձակում գործել

Читать далее