Չարենցի մահը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՉԱՐԵՆՑԻ ԴԵՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԵՒՈՐԳ ԱԲՈՎՆ Է ԵՂԵԼ: ՆԱ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ ԱՍՈՒՄ ԷՐ. «ԸՆԿԵՐՆԵՐ, ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է, ՈՐ ՉԱՐԵՆՑՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵԱԿՑԻՈՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱ Է»

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…
Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր:
Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:

Читать далее

Реклама

Օմար Խայամ: Ռուբայաթներ

Գինուս կուժը դու կոտրեցիր, Աստված իմ,
Բախտիս դուռը դու փակեցիր, Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր Աստված իմ,
Ես եմ խմում` դու հարբեցիր, Աստված իմ:

***
Ես չգիտեմ` նա, ով տվեց ինձ շունչ – հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխիկ տվեք.–
Ձեր ապառիկ Դրախտը ձեզ լինի, հոգի:

Читать далее

Չարենց, ռուբայաթներ

Ռուբայի արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված։ Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են․դրանք արևելյան ոճի քառյակներ են։ Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ) – քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

Читать далее

Արփենիկ Չարենցի հուշերից

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք`Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

Читать далее

Չարենցի մասին Հուշեր

Դանիել Դզնունու հուշերից

Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», ուրախանում նրա հաջողություններով: Հատկապես ուզում եմ ընդգծել Արփիկի անհուն հոգատարությունը ամուսնու նկատմամբ: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, եռանդով մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Վերջինս էլ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:
Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին մեր հյուրանոցի միջանցքի ծայրին կամ բակի կողմը նայող պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Նրա այդ սրամիտ, զվարճալի զրույցները ամբողջապես հագեցած էին լավատեսությամբ ապագայի նկատմամբ:
Իր որոնումների նման անհարթ էր Չարենցի անձնական կյանքը, որի ամեն մի շրջադարձը խոր ապրումներ է պատճառել պոետին: Հատկապես ցնցող էր այն մեծ վիշտը, որ դաժան մահը պատճառեց նրան՝ խլելով իր կյանքի լավագույն ընկերոջը՝ Արփիկին: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը:

Читать далее

Ռեգինա Ղազարյան, հուշեր Չարենցի մասին

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:

Читать далее