*****

*****

Ամեն անգամ նայում եմ քեզ ու հասկանում, որ կորցրել եմ…իրոք, երջանկության քաղցրությունը միայն կորցնելուց հետո ենք զգում: Հիմա քայլում եմ այն նույն ծառուղով, որով միշտ միասին էինք քայլում… որտեղ միշտ երջանիկ էինք: Գիտե՞ս այստեղ ամեն ինչ նույնն է, միայն դու ես պակասում… Հիշում եմ ինչպես էիր ինձ գրկում ու բարձրացնում, թևեր տալիս… Հիշողություններիս ամենախորքից լսում եմ իմ զվարթ ճիչը: Հիշում եմ թե ինչպես խոստացանք հավերժ սիրել իրար ու միշտ միասին լինել… Նայում եմ այն նույն ծառին, որի վրա մակագրեցինք խոստումը… Ես խոստումս չեմ դրժել… Ես քեզ առաջվա նման սիրում եմ… Չէ~, պաշտում եմ… Գիտե՞ս խոստումները չեն դրժում…

Читать далее

Реклама

Ես սիրում եմ բառը: Գաբրիել Գարսիա Մարկես

Похожее изображение
— Ի՞նչն է խթանում ձեր գրելու ցանկությունը՝ պատկերը թե՞ ռիթմը:

— Պատկերը: Հիմքում միշտ կա մի պատկեր, որը հաճախ կտրված է որևէ պատմությունից, որևէ փաստից: Նախապես դա մի ինքնուրույն բջիջ է, որը չեմ կարող ասել ինչու և ինչպես, հանկարծ սկսում է բազմանալ: Որքան էլ աննշան լինի, այն կարող է զարգացման հնարավորաթյուն պարունակել և դառնալ առասպելորեն բեղուն: Որոշ դեպքերում այդ պատկերը նույնիսկ այնքան աննշան է, որ ինձանից բացի ոչ մեկին ոչինչ չի ասում: Ես հեռու եմ վերացական բաներից և տեսություններ չեմ սիրում. մի օրինակ բերեմ: Մի երեկո Մեխիկոյում ուզում էի տաքսի նստել, տեսա մի մեքենա, որ գալիս էր իմ կողմը: Այն պանին, երբ պատրաստվում էի նշան անել, նկատեցի, որ վարորդի կողքին մարդ կա ու ձեռքս ետ քաշեցի: Բայց, երբ մեքենան մոտեցավ, տեսա, որ ազատ է և կանգնեցրի: Ես պատմեցի վարորդին իմ տեսողական պատրանքի մասին, իսկ նա շատ լուրջ ասաց, որ ուրիշ ուղևորներ էլ են իրեն նույն բանն ասել: Եվ ավելացրեց, որ երբեմն ամբողջ երեկո ոչ մի ուղևոր չի ունենում…

Читать далее

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

Image result for Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Читать далее

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ

 

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Читать далее

«Դաշնամուր» Վիլյամ Սարոյան

-Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
-Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
-Չգիտեմ,-ասաց Բենը: – Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
-Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
-Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
-Իսկ դու ի՞նչ ես անում:
-Կտեսնե’ս,- ասաց Բենը:
Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: Բենը ժպտում էր, և Էմման նկատելով նրա ժպիտը, ցանկացավ պարզել, թե կարո՞ղ է արդյոք, երբևէ հասկանալ նրան: Ահա այդպես էլ կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է նրան, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել:
Բենը հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- և սիրում է այդ տիպի երաժշտությունը, ու ամեն անգամ տեսնելով դաշնամուրի ստեղնաշարը կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»:

Читать далее

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Картинки по запросу Վիլյամ Սարոյան
Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:

Читать далее