Ջրծաղիկ

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով:

Պատմական տվյալներ
Համեմատաբար վերջերս է ջրծաղիկը տարանջատվել այլ ցանային հիվանդություններից: Ջրծաղիկի առաջին նկարագրությունը որպես առանձին հիվանդություն վերագրվում է William Heberden-ին, որը 1802թ-ին ջրծաղիկը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացրեց բնական ծաղկից: Կապը ջրծաղիկի և գոտևորող որքինի միջև առաջինը նկարագրել է Bokay-ն 1892թ-ին: Նա ենթադրեց, որ ջրծաղիկը և գոտևորող որքինը երկու տարբեր կլինիկական արտահայտություններ են, հարուցված միևնույն հարուցչով, որը մենք այժմ անվանում ենք VZV (varicella-zoster virus).

Վիրուսի տարրական մասնիկները բշտիկների պարունակությունից հայտնաբերել է Aragao-ն, 1911թ-ին: Վիրուսի կենսաբանական հատկությունները հետագայում ուսումնասիրվեցին վիրուսաբանական եղանակով:

Վիրուսը առողջ երեխաների մոտ հարուցում է առաջնային վարակ, որը բնութագրվում է տարածուն բշտիկավոր ցանով և համեմատաբար թույլ արտահայտված համակարգային ախտահարմամբ: Կլինիկական առողջացումից հետո վիրուսը կարող է պերսիստենցել օրգանիզմում տասնյակ տարիներ` ախտանիշների բացակայությամբ: Հետագայում լատենտ վիրուսի ակտիվացումը առաջացնում է միակողմանի բշտիկային ցան դերմատոմի շրջանում, որն անվանվում է գոտևորող որքին:

Читать далее

Реклама

Կարմրուկ

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով,ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):

Պատմական տեղեկություններ.
Հիվանդությունը հայտնի է արդեն 2 հազարամյակ: XVIII դարում միայն այն անջատվեց ցանային հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր: 1911թ. Անդերսոնը և Գոլդբերգը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թվին Ջ. Էնդերսը և Տ. Կ. Պիբլսը ստացան կարմրուկի վիրուսը: Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի`1/ մինչև հակաբակտերիային բուժումը, 2/ հակաբակտերիային բուժման շրջան և 3/ ակտիվ պատվաստային շրջան: Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ:Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ,սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ: Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց կառավարելի:

ՊատՃառագիտություն.
Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և Morbillivirus ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է: Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ: Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ: Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ: Այն առաջին անգամ` 1954 թվին ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում: Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից: Խիստ զգայուն է չորացման հանդեպ: Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56°C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0),, ախտահանիչների ազդեցությունից: Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում: Մինչև -72°C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր: Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից:Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ: Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային իմունոգլոբուլինը արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ:

Читать далее

Վարակիչ դեղնախտ

Վարակիչ դեղնախտ, համաճարակային լյարդաբորբ, վիրուսային լյարդաբորբ, Բոտկինի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է ռուս կլինիցիստ Ս․ Բոտկինը, 1888 թվականին), մարդու սուր վիրուսային հիվանդություն՝ լյարդի ախտահարման գերակշռությամբ։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը շատ կայուն է արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը, որը վարակիչ է համարվում հիվանդության գաղտնի շրջանի վերջից մինչև հիվանդության երրորդ շաբաթը ներառյալ։ Վիրուսներն օրգանիզմ են թափանցում հիմնականում բերանի խոռոչով և արյան միջոցով (վնասված ծածկույթներով) կամ ‘Վարակիչ դեղնախտով հիվանդացածների արյունը առողջ մարդուն ներարկելիս (շիճուկային լյարդաբորբ)։ Հիվանդի արտաթորանքի հետ արտազատված վիրուսները կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, ջրի և սննդամթերքների միջոցով Փոխանցվում են առողջ մարդկանց։ Հարուցիչի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը։ Վարաքովի դեղնախտ նկատվում է տարվա բոլոր եղանակներին, հատկապես աշնանը և ձմռանը։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն անընկալունակություն։ Գոյություն ունի նաև բնական (մարդկանց 45—60%-ը անընկալունակ են այս հիվանդության հանդեպ) և ձեռքբերովի (առաջանում է հիվանդության թաքնված ձևերով հիվանդանալու դեպքում) անընկալունակություն։ Հիվանդությունն արտահայտվում է սուր և քրոնիկական ձևերով։
Սուր ձևն ընթանում է 3 շրջանով․ 1․ նախանշանային, 2․ հիվանդության լրիվ զարգացման (դեղնախտով կամ առանց դրա) և 3․ առողջացման շրջան։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով՝ մինչև 38—38,5 °C և ավելի, որը պահպանվում է 2—3 օր։ Հաճախ առաջանում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ Փորկապություն, աղիքներում գազերի կուտակում ևն։ Կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում (գարեջրի գույնի)։ Հիվանդության լրիվ զարգացման շրջանում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, թուլություն կամ գրգռվածություն, քնի խանգարում, գլխացավ, մաշկի քոր։ Աչքի սպիտակապատյանը, տեսանելի լորձաթաղանթները և մաշկը սովորաբար դեղնում են, սակայն դեղնություն կարող է և չլինել։ Լյարդը և փայծաղը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Այս շրջանը տևում է 2—3 շաբաթ և ավելի։ Առողջացման շրջանում հիվանդի ընդհանուր վիճակը բարելավվում է, ախորժակը լավանում, անքնությունը և թուլությունը վերանում են։ Վարաքովի դեղնախտի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Հիվանդությունը միջին հաշվով տևում է 3—5, երբեմն՝ 6—8 շաբաթ և ավելի։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում հղիները և մեծահասակները։ Հղիների Վարակովի դեղնախտի ընթացքը ձգձգվող է և համեմատաբար ծանր, բայց պտղի առողջության վրա հազվադեպ է ազդում։ Երեխաների Վարակովի դեղնախտի ընթացքը մեծ մասամբ թեթև է և բոլոր հիվանդագին երևույթները 3—4 շաբաթվա ընթացքում վերանում են՝ կապված հիվանդության ձևի և երեխաների տարիքի հետ։ Բուժումը․ հիվանդների հոսպիտալացում, վիտամիններով հարուստ դիետա, աղերի սահմանափակում, առատ հեղուկներ (մրգահյութեր, մեղրաջուր, գլյուկոզի լուծույթ), ալկոհոլային խմիչքների և սուր համեմունքներով կերակուրների արգելում։ Ծանր ընթացքի դեպքում՝ գլյուկոզի լուծույթի ներերակային ներարկումներ ևն, հորմոնային պատրաստուկներ, լիպոտրոպներ, թթվածնաբուժություն։ Հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում 21 օրից ոչ շուտ, հետագայում գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (6 ամիս)։ Առողջարանային բուժում (ԵսենտուկիՏրուսկավեցԴրուսկինինկայԿառլովի Վարի)։ Կանխարգելումը, հիվանդների վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, մանկական հիմնարկներում կարանտինի սահմանում (50 օր), վարակազերծման միջոցառումների անցկացում, հիվանդների հետ շփված երեխաներին և հղիներին գամմոգլոբուլինի ներարկում։

Վարակիչ հիվանդություններ


Վարակիչ հիվանդությունների
 դասակարգման շատ եղանակներ կան, սակայն դրանցից և ոչ մեկը զերծ չէ թերություններից և շատ հեռու է կատարելությունից։ Վարակիչ հիվանդությունների դասակարգման փորձերն սկսվել են դեռևս XIX դարի կեսերին (Մերշիսոն, Լիբերմեյստեր և այլք)։ Ըստ այդ դասակարգման՝ ինֆեկցիոն հիվանդությունները բաժանվել են երեք խմբի կոնտագիոզ, միազմատիկ և կոնտագիոզ-միազմատիկ։ Հետագայում, կապված մանրէաբանության զարգացման հետ, հիվանդությունների դասակարգման հիմք դարձավ ձևաբանական (մորֆոլոգիական) կենսաբանական սկզբունքը։

Картинки по запросу վարակիչ հիվանդություններ

Սակայն այս սկզբունքն ուներ բավականին թերություններ, օր.՝ սիֆիլիսը (հարուցիչն է սպիրոխետան) և հետադարձ տիֆը (հարուցիչները դարձյալ սպիրոխետաներն են), կամ մենինգիտը և գոնորեան մտցվել են նույն խմբի մեջ։ 20-րդ դարի 30 -ական թվականներին վարակիչ հիվանդությունների նոր դասակարգում է առաջարկում Իսխմանը։ Նա վարակիչ հիվանդությունները բաժանում է 4 խմբի՝ արյան, օրգանների, ցանային հիվանդություններ և զոոնոզներ։ Այս դասակարգումը նույնպես չի արտացոլում իրականությունը, քանի որ մի շարք զոոնոզներ միաժամանակ արյունային վարակիչ հիվանդություններ են, օրինակ՝ ւոուլարեմիա, ժանտախտ և այլն։ Հետագա տարիներին ԼԳրոմաշևսկին առաջարկում է վարակիչ հիվանդությունների նոր դասակարգում, որի հիմքում ընկած է վարակի տեղակայումն օրգանիզմում և հիվանդության փոխանցման մեխանիզմը։ Ըստ այս դասակարգման՝ վարակիչ հիվանդությունները բաժանվում են չորս խմբի՝ աղիքային, օդակաթիլային, արյունային և արտաքին ծածկույթի հիվանդություններ։ Չնայած նրան, որ ԼԳրոմաշևսկու դասակարգումը նույնպես զերծ չէ թերություններից, այսուամենայնիվ, եղած դասակարգումների մեջ սա ամենից հարմարն է և հիմնականում արտացոլում է ինֆեկցիոն ախտաբանության յուրահատկությունները։ Մենք ընդունում ենք ԼԳրոմաշևսկու դւսսակարգումը, միայն այն տարբերությամբ, որ դասակարգման խմբերում առանձնացնում ենք անթրոպոնոզ և անթրոպոզոոնոզ հիվանդությունները։

1. Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ վարակի մուտքն օրգանիզմ կատարվում է բերանի միջոցով, իսկ ելքն օրգանիզմից արտաքին աշխարհ կատարվում է հիվանդների արտաթորությունների (առաջին հերթին կղանքի) միջոցով։ Այս հիվանդությունների ժամանակ հիմնական ախտաբանական երևույթները տեղի են ունենում աղեստամոքսային (հատկապես աղիքային) տրակտում։ Այս հիվանդությունների ժամանակ փոխանցման գործոններն են միկրոօրգանիզմներով վարակված (կեղտոտված) սննդամթերքը, ջուրը, հողը, ճանճերը, կանաչեղենը, բանջարեղենը և այլն։

Այս խմբին պատկանող հիվանդություններն օժտված են բավականին լավ արտահայտված սեզոնայնությամբ։ Հիվանդության դեպքերն զգալիորեն շատանում են ամռան, աշնան ամիսներին։ Սակայն այսպիսի սեզոնայնությամբ միշտ չէ, որ օժտված են այս խմբի մեջ մտնող հիվանդությունները, օրինակ՝ բրուցելոզի դեպքերն ավելի հաճախանում են եղջերավոր կենդանիների զանգվածային ծնի ժամանակ (դեկտեմբերմարտ)։ Վիրուսային հեպատիտ A-ի ժամանակ, շնորհիվ հիվանդության երկարատև գաղտնի շրջանի, հիվանդության զանգվածային դեպքերը հայտնաբերվում են ուշ աշնանը։ Ջրային համաճարակներ կարող են լինել նաև հիվանդության սեզոնից դուրս այլն։

Հիվանդության սեզոնայնության առկայությունը պայմանավորված է ինչպես ճանճերի սեզոնային քանակության ավելացմամբ, այնպես էլ շոգ ամիսներին օրգանիզմի դիմադրողականության անկմամբ, մեծ քանակությամբ բանջարեղենի, կանաչեղենի, հեղուկների ընդունմամբ, որը, անշուշտ, փոխում է աղեստամոքսային տրակտի քիմիզմը, իջեցնում է ստամոքսահյութի թթվությունը և բարենպաստ պայմաններ է ստեղծում այս խմբի հիվանդությունների հարուցիչների կենսագործունեության համար։ Աղիքային վարակիչ հիվանդությունները համարվում են նաև առողջապահության համակարգի կողմից չղեկավարվող ինֆեկցիաներ, քանի որ դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները միայն այդ համակարգի ուժերով գրեթե անհնար է իրականացնել։ Աղիքային վարակիչ հիվանդությունները խիստ սոցիալական հիվանդություններ են, այդ իսկ պատճառով դրանց դեմ արմատական միջոցառումների համակարգում հսկայական նշանակություն ունեն:

2. Օդակաթիլային վարակիչ հիվանդություններ։ Այս խմբի հիվանդություններով հիմնականում հիվանդանում են երեխաները։ Սրանք իրենց բնույթով անթրոպոնոզներ են, բացառությամբ տուբերկուլոզի, օրնիթոզների (այս դասին պատկանող հիվանդություններից 155-ն անթրոպոնոզներ են, իսկ 2-ը՝ անթրոպոզոոնոզներ)։ Ինչպիսի յուրահատկություններ ունի այս հիվանդության փոխանցման մեխանիզմը, նախ՝ այն իրականացվում է չափազանց հեշտ, բավական է, որ առողջ մարդը գտնվի հիվանդի մոտ, և նա հեշտությամբ վարակվում է։ Այն հատկապես ինտենսիվ է դառնում տարվա ցուրտ եղանակներին, երբ մարդկանց շփումները տեղի են ունենում հիմնականում փակ շինություններում։ Պատահական չէ, որ այս դասին պատկանող հիվանդությունների համար բնորոշ է տարվա ցուրտ եղանակներին նկատվող սեզոնայնությունը։

Այս հիվանդությունների ժամանակ ախտահարվում են քիթը, ըմպանը, կոկորդը, վերին շնչուղիները, որը և ստեղծում է բարենպաստ վիճակ (հազ, փռշտոց և այլն) վարակի փոխանցման համար։ Եթե արտաքին միջավայրը բարենպաստ է (օդի հարաբերական խոնավություն, բարենպատ ջերմաստիճան, օդի շարժում), վարակված կաթիլներն օդում կարող են մնալ մի քանի ժամ և վարակել առողջներին՝. Որոշ հիվանդությունների ժամանակ (օրինակ տուբերկուլոզ) վարակի փոխանցման ուղին, բացի օդակաթիլայինից, կարող է լինել նաև օդափոշայինը։ Այն վարակված կաթիլները, որոնք չեն անցնում առողջ մարդկանց, խորխի հետ միասին ընկնում են արտաքին միջավայր, ուր չորանում են և փոշու, քամու ժամանակ օդի հետ միասին թափանցում են առողջ մարդկանց վերին շնչուղիները՝ նրանց վարակելով տուբերկուլոզով։ Օդափոշային ճանապարհով կարող են փոխանցվել նաև սիբիրյան խոց (թոքային ձևը) և առաջնային թոքային ժանտախտ հիվանդությունները, որոնք չեն մտնում օդակաթիլային դասի հիվանդությունների մեջ։ Օդակաթիլային հիվանդությունները պայքարի և կանխարգելման առումով կառավարվող ինֆեկցիաներ են։ Դրանց դեմ պայքարի միջոցառումները հիմնականում իրագործվում են բուժաշխատողների կողմից։ Այս դասի մեջ մտնում են բոլոր վարակիչ հիվանդությունների 20%ից ավելին։ Դրանցից են գրիպը, դիֆթերիան, կարմրուկը, բնական ծաղիկը, ջրծաղիկը, էպիդեմիկ մենինգիտը, կապույտ հազը, քութեշը, խոզուկը, ստրեպտոկոկային և ստաֆիլոկոկային անգինաները, պնևմոկոկերից առաջացած թոքաբորբերը և այլն։

3. Արյունային վարակիչ հիվանդություններն այն ինֆեկցիաներն են, որոնց ժամանակ հիմնական ախտաբանական երևույթները տեղի են ունենում արյան համակարգում, իսկ վարակը հիվանդ կենդանիներից և մարդուց առողջներին փոխանցվում է միջատների և հոդվածոտանիների միջոցով։ Ներկայումս արձանագրված են մոտ 120 արյունային վարակիչ հիվանդություններ, որոնց զգալի մասը (97) անթրոպոզոոնոզներ են, իսկ 23-ը՝ միայն անթրոպոնոզներ։

Այս դասին պատկանող վարակիչ հիվանդություններն ունեն որոշակի համաճարակաբանականյուրահատկություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն նրանց դեմ ճիշտ հակահամաճարակային միջոցառումները կիրառելիս։ Այս հիվանդություններն ընդգրկում են տարածվածության որոշակի ոլորտ, որը համընկնում է փոխանցողների և վարակի աղբյուր հանդիսացող զանազան կենդանիների տարածվածության սահմանների հետ։ Ուրիշ խոսքով, այս հիվանդությունները մեծամասամբ հանդիսանում են էնդեմիկ հիվանդություններ, երբ առկա է արտաքին միջավայրի զանազան գործոնների (արտաքին օդի ջերմության և հարաբերական խոնավության, վարակի շտեմարանի և փոխանցման գործոնների առկայություն ևայլն) օպտիմալ պայմանները։ Օրինակ՝ Արարատյան դաշտավայրի պայմաններն էնդեմիկ են մալարիայի համար։ Նման օրինաչափությունը, իհարկե, բացակայում է ոջլային տիֆերի ժամանակ։ Արյունային ինֆեկցիաներն օժտված են բավականին վառ արտահայտված սեզոնայնությամբ։ Մի շարք ինֆեկցիաներ՝ մալարիա, պապատաչի տենդ և այլն, ավելի հաճախ լինում են ամռան և աշնան, պարազիտային տիֆերը՝ գարնան և ձմռան, զանազան էնցեֆալիտները՝ գարնան, ամռան, աշնան ամիսներին։

Արյան միջոցով փոխանցվող որոշ թվով վարակներին յուրահատուկ է բնական օջախայնությունը (ժանտախտ, տուլարեմիա, սեզոնային էնցեֆալիտներ, դեղին տենդ, քնախտ և այլն)։ Այս հիվանդությունները բնության մեջ պահպանում են իրենց կենսունակությունը։ Հիվանդ կենդանիներից դրանք անցնում են առողջներին կենդանի փոխանցողների (միջատներ և հոդվածոտանիներ) միջոցով։ Մարդը հիվանդանում է պատահականորեն, երբ, լինելով բնության գրկում, շփվում է այդ բնական օջախների հետ։ Բացի այդ, որոջ փոխանցողներ հարուցիչները տրանսօվարիալճանապարհովփոխանցում են նաև իրենց սերունդներին։

4. Արտաքին ծածկույթի վարակիչ հիվանդությունների դասը դասակարգման տեսակետից ամենից անկատարն է։ Այստեղ դժվար է պահպանել այն սկզբունքները, որոնք հիմք են հանդիսացել ԼԳրոմաշևսկու դասակարգման համար։ Օրինակ, եթե մաշկային լեյշմանիոզները արտաքին ծածկույթների տիպիկ հիվանդություններ են, ապա ընդերային փյշմնիոզները արյունային տիպիկ ինֆեկցիաների դասին են պատկանում։ Արտաքին ծածկույթների վարակիչ հիվանդությունները մոտ 375-ն են։ ՚ փանցից 226-ն անթրոպոնոզներ են, իսկ 149-ը՝ անթրոպոզոոնոզներ։ Այս դասին պատկանող կատաղություն և Սոդոկու հիվանդությունների ժամանակ վարակի ւիոխանցումը իրականացվում է առանց արտաքին միջավայրի մասնակցության, այս հիվանդությունների ժամանակ վարակը փոխանցվում է անմիջական շփման ճանապարհով։ Այս դասակարգման մեջ մտնող հիվանդությունները կազմում են ընդհանուր ախտաբանության 35%ից ավելին։ Այս խմբի մեջ են մտնում նաև վեներական հիվանդությունները։

ՄԻԱՎ- ՁԻԱՀ

1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը:

 

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով, մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում, ինչպես նաև արյան միջոցով

3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց:

թմրադեղեր չօգտագործել, երբեք չօգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է, Խուսափել վտանգավոր սեռական հարաբերություններից:

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո

 

Читать далее

Շոկ

Картинки по запросу շոկ
Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։

Читать далее

Թոքախտ- Տուբերկուլյոզ

Картинки по запросу թոքախտ հիվանդություն
Հայտնի է թոքախտի չորս տեսակ` տարածվում են մարդու, խոշոր եղջերավոր կենդանիների, թռչունների, կրծողների միջոցով։ Մարդու մոտ հիվանդությունը` դեպքերի 95 տոկոսում հարուցում է առաջին տեսակը։ Հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով` հազի, փռշտոցի, բարձր խոսելու ընթացքում։ Որպես վարակակիր` կարող է հանդիսանալ նաև սննդամթերքը. կաթ, միս, ձու, և այլն։
Կոխի ցուպիկը վերանում է ջերմային մշակման ժամանակ։ Մինչև 20-րդ դարի սկիզբը «թոքախտ» և «մահապատիժ» բառերը գրեթե հոմանիշներ էին, ժամանակակից բժշկությունը «զինված» է թե ախտորոշող սարքավորումներով, և թե կանխարգելիչ պատվաստող միջոցներով և անհրաժեշտ դեղորայքով։
Հիվանդության հիմնական պատճառներն են սննդի ոչ բավարար էներգետիկ և սննդային արժեքը, սթրեսը, դեպրեսիան, գիտակցության ճնշվածությունը. հանգամանքներ, որոնք նպաստում են օրգանիզմի դիմադրողականության անկմանը և մարսողության խանգարմանը։

Читать далее