Ֆիդայական շարժում

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Ֆիդայիների` ժողովրդին միավորելու փորձերը

Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90-ական թվականերին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։

Արևմտյան Հայաստանի ազատագրումը

1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ Ազգային կուսակցությունների հիմնական, նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցություները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական, ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափար, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականերին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում:

1890-ական թվականների 2-րդ կեսից ՀՅԴ-ն, հասարակականքաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամներ։ Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկյան Հայաստանում։ Աբդուլ Համիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի է հասել Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863-1893) Աղբյուր Սերոբ (Վարդանյան, 1864-1899) Սոսե Մայրիկ (Վարդանյան, 1868-1953)

Քրդական ցեղերն ու ցեղապետերն ընդդեմ հայերի

1895-96 թվականին ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր։ Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի։
Հայտնի են Բաբշենի (1898), Խաստուրի (1899), Սպաղանքի (1899 և 1900), Ցրոնքի (1899), Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (Երեքն էլ՝ 1901) կռիվները։ Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Իշխանը (Հովսեփ Արղության) և ուրիշներ։

1904 թվականի Սասունի ապստամբություն

Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թվականի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ։ 20 դարի սկզբին դաշնակցականները և հնչակյանները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ Այսրկովկասից ու Իրանից։ Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները և հաճախ ձախողել այդ ձեռնարկումները։

1903 թվական

1903 թվականի գարնանը սահմանն անցած դաշնակցական ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն։ Սեպտբերի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրքական ջոկատների հետ։

1904 թվական մայիսի վերջ

1904 թվականի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, ընկել թուրք, բանակի շրջափակման մեջ և զոհվել։ Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Ձևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Գումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան։ Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը։ «Սրտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր։ Թշնամու հետ ընդհարվելով՝ խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։

Խանասորյան սերունդ

Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ։ Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրք, ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ, առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897), որի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ ընդհանուր հրամանատար Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)՝ Խանասորի Վարդան անուններով։

1904 թվական ֆիդայական շարժում

1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թվականի Ալվառինջի, 1907 թվականի Մուլուխի կռիվներ)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել։ Շարժման ելքը կանխորոշել են գործող պատմության ուղղությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը։ Այդուհանդերձ, ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները։

Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավոր, ջոկատների մեջ, իսկ մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպան, մարտերին։

1895 թվական Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների հրամանատարություն

Աղբյուր Սերոբ 1864, գ. Սոխորդ (Բիթլիսի նահանգ, Խլաթ գավառ)-1899], 1895 թվականից ստանձնել է Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների ընդհանուր հրամանատարությունը։ Բազմաթիվ մարտերում տարած հաղթանակների համար նրան անվանել են «Նեմրութի հսկա» կամ «Ասլան»։ 1899թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում քուրդ ցեղապետ Բշարե Խալխը Գեղաշենի գյուղապետի՝ Ավեի միջոցով թունավորել է Սերոբին, ապա թուրքական զորքերը պաշարել են Սերոբի տունը, սպանել մահամերձ ֆիդայապետին, նրա թիկնապահներ Մխեին, Ջաքարին ու 12-ամյա որդուն՝ Հակոբին։ Հայերի շրջանում սարսափ տարածելու նպատակով թուրքերը կտրել են Սերոբի գուխը և այն շրջել Սասունի գյուղերով։ Սերոբի կինը՝ խմբի միակ կին հայդուկ Սոսեն (ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով), շարունակել է ամուսնու հայրենանվեր գործը։ 1900 թվականին Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չաուշ ու Անդրանիկը ոչնչացրել են դավաճան Ավեի ողջ գերդաստանը և սպանել Բշարե Խալխին։

Գևորգ Չավուշ [1870, գ. Մկթնեք (Սասունի գավառ) — 1907, արդեն 1894 թվականին ճանաչված ֆիդայի էր և Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ 1896 թվականին փախչելով բանտից՝ միացել է Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի ջոկատներին։ 1901 թվականին մասնակցել է Առաքելոց վանքի կռվին, 1904 թվականին՝ Սասունի ապստամբությանը։ Զոհվել է 1907 թվականի մայիսի 27-ին՝ Սոզուխի (Մշո գավառ) կռվում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s