Շոկ

Картинки по запросу շոկ
Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։

Արյան ծավալի նվազեցման կարող են բերել՝
ներքին կամ արտաքին արյունահոսությունը (վնասվածքներ, հիվանդություններ),
ջրազրկումը (լուծ, փսխում, այրվածքներ, առատ քրտնարտադրություն)։
Փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը տեղի է ունենում ուժեղ ցավի (վնասվածքներ, այրվածքներ), նյարդային համակարգի վնասվածքների, սուր ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների ժամանակ։

Սրտի մղիչ գործունեության կտրուկ անկման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը սրտամկանի ինֆարկտն է։
ՇՈԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ
Շոկի ազդեցությունը մարմնի վրա կարելի է պարզաբանել ուժեղ արյունահոսության օրինակով։
Արյունահոսության հետևանքով շրջանառող արյան ծավալը կտրուկ նվազում է։ Որպես արդյունք նվազում է բոլոր օրգանների արյունամատակարարումը, և առաջանում է բջիջների թթվածնային քաղց։

Սիրտն, արագ աշխատելով, փորձում է ապահովել հյուսվածքների արյունամատակարարումը։ Ավելի շատ արյուն է մղվում նաև դեպի վնասված հատվածը, ինչը բերում է արյունահոսության ուժեղացման։ Արյան ծավալի նվազեցման հետևանքով անոթազարկը դառնում է թույլ և դժվար շոշափվող (թելանման)։

Թթվածնային քաղցը բերում է շնչառության հաճախացման;

Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար կատարվում է արյան շրջանաոության կենտրոնացում։ Վերջույթների և մաշկի անոթները սեղմվում են, ինչի հետևանքով մաշկը գունատվում է և սառում։ Լարված իրավիճակում մեծանում է քրտնարտադրությունը, և մաշկը խոնավանում է։

Ներքին օրգանների անբավարար արյունամատակարարման հետևանքով կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում, ինչը բերում է արյան ծավալի հետագա նվազեցման։

Վերջույթների հյուսվածքները մնում են առանց թթվածնի, և նրանց բջիջները սկսում են մահանալ։ Ուղեղը մարմնի այս մասերի և կենսական կարևոր օրգանների միջև արյան հոսքը հավասարակշռելու ազդանշան է ուղարկում։

Կենսական կարևոր օրգանները կրկին չեն ստանում թթվածնով հարուստ արյան անհրաժեշտ քանակ։ Սիրտն, ավելի արագ աշխատելով, փորձում է վերականգնել բավարար արյունամատակարարումը, ինչը բերում է արյան կորստի հետագա մեծացման։ Արդյունքում տուժածի վիճակը գնալով ծանրանում է։

Առանց թթվածնի կենսական կարևոր օրգանները դադարում են նորմալ գործել: Ուղեղի գործունեության խանգարման հետևանքով տուժածը սկզբում դառնում է անհանգիստ, հետո՝ քնկոտ և ի վերջո կորցնում է գիտակցությունը։ Սրտի աշխատանքը սկզբում դառնում է անկանոն, ապա՝ դադարում։

Այսպիսով, շոկը կարելի է պատկերացնել որպես արատավոր շրջան: Շոկի զարգանալուց հետո դրության բարելավմանն ուղղված մարմնի յուրաքանչյուր քայլը գործնականում բերում է վիճակի էլ ավելի վատացման։ Շատ կարևոր է վաղ «հատել» այդ շրջանը։ Հիշե՛ք, միշտ ավելի հեշտ է կանխել շոկը, քան արդեն զարգացած շոկային իրավիճակում ակնկալել արդյունավետ օգնություն։ Դրա համար ցանկացած վիճակ, որը հուշում է շոկի հնարավոր զարգացման մասին, պիտի զգոն պահի առաջին օգնություն ցուցաբերողին՝ ստիպելով քայլեր ձեռնարկել այդ ծանր բարդությունից խուսափելու համար։

Պետք է իմանալ ու կարողանալ ճանաչել շոկի նշանները՝ շոկային իրավիճակները ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Շոկի զարգացման սկզբնական շրջանում տուժածի վարքագիծը կարող է լինել վիճակին անհամապատասխան։ Նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը, անհանգիստ է և գրգռված։ Այս շրջանն ավելի բուռն է դրսևորվում և երկար տևում, երբ շոկի պատճառը ուժեղ ցավն է (այրվածքների, վնասվածքների դեպքում) կամ նրան նախորդում է զգացմունքային լարված վիճակ։ Աստիճանաբար գրգռվածությունն ու անհանգստությունը փոխվում են արգելակման, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝

արագացած և թույլ (թելանման) անոթազարկ,
գունատ, սառը, խոնավ մաշկ,
հաճախացած շնչառություն,
ծարավի ուժեղ զգացում,
սրտխառնոց և փսխում,
գիտակցության խանգարում:

Տուժածի վիճակի վատթարացման հետ միասին այս նշաններն ավելի ցայտուն են արտահայտվում։ Գիտակցության խանգարումներն անմիջապես չեն զարգանում, քանի որ առկա է արյան շրջանառության կենտրոնացում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s