Առաջադրանք հայոց լեզվից

Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էրոր իր ամբողջ (սնունդ)սնունդը եղել է ծովակաղամբն ու հում ձուկըՆա ամբողջ (գյուղգյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարիտարիները անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկբժիշկները (ասելասացինթե դա բացառիկ ու անհավանականդեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել) չազդեց:
Քառասուն տարի էոր իր բոլոր (գիշերգիշերները (նվիրելնվիրել էր իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշերգիշեր կարդում էգրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել) վթար չի գրանցվել:
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողությունհաջողություն չունի:
Ամբողջ (արձակուրդարձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

Реклама

Իմ հաշվետվությունը

Related image

Ես` Էլեն Ասլանյանս, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի քոլեջում՝ «Նախադպրոցական կրթություն» բաժնում։  Մենք  այստեղ շատ նախագծեր և ծեսեր ենք իրականացնում: Օրինակ’ սեպտեմբերի 22-ին մենք հաղթահարեցինք «Թեժառույք«-ի բարձունքը: Նաև մեզ մոտ «Կոմիտասյան օրեր» էին, երգում էինք Կոմիտասի երգերը, կարդում էինք նաև նրա բանաստեղծությունները:։

Աշնանը ճամբարային շաբաթ ունեցանք: Կրթահամալիրում  շուրջ 7 օր նշվում էր «Մխիթար Սեբաստացու» օրերը: Մեզ մոտ կա «Հարիսայի ծես», որը նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Համարյա բոլոր ծեսերին մասնակցել եմ: Տիկին Կարինեի մեր կուրսի սովորողներով իրականացրել ենք «Սովորող-սովորեցնող» նախագիծը:Մեր ձմեռային ուսումնական ճամբարը շատ հետաքրքիր անցավ: Կրթահամալիրը թույլ է տալիս, որ մենք մեզ լիարժեք զգանք և ամենակարևորը, որ մենք մեր մասնագիտության հետ կապված կարողանանք երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել և փորձ ձեռք բերել։ Ես ինքս եղել եմ Քոլեջի պարտեզում, շփվել եմ երեխաների հետ, փոխարինել եմ բացակա դաստիարակի օգնականին:

Հունվարի 22-ին մասնակցել ենք «Հարսանեկան ծեսին» որի ժամանակ ես եղել եմ հարսնաքույրը: Նաև «Հունվարիկ» ծեսին կատարել ենք ճնճղների դերը, հունվարիկների հետ պարում էինք և երգում:

Ես շատ ուրախ եմ, որ հենց այս կրթահամալիրի ուսանող եմ:

 

Պյութագորասի թեորեմի բացահայտումը

Image result for պյութագորասի թեորեմը
Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (Ք. ա. 570 — 495) առաջինն է ներկայացրել հոգեփոխության ուսմունքը: Նա կապված է եղել օրփեականության հին ավանդույթի հետ և նախատարր հռչակել թիվը: Փիլիսոփայի անվան հետ է կապված հայտնի Պյութագորասի թեորեմը, որը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմի ձևակերպումը հետևյալն է. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին:

Читать далее

Սարդարապատ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Թունավոր նյութերը հողում

soil-poisoning.jpg

Հողը՝ օդի և ջրի նման ևս ենթակա է աղտոտման։  Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է  ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։

Հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում:

Հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

Հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով`ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ:

Վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ հողի, բույսերի, կենդանիների և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության: