Առաջադրանք հայոց լեզվից

Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա  կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծայդ վախկոտը իր ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն նրա ստվերից էլ է վախենում:
Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուցախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներովբայց նրանք կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էրոր նա ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էրոր նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էրոր իրենով հետաքրքրվողներին թող նա ասիոր ինքը շուտով գալու է:
Երգչի մասին ասում էրոր նրան շատ վաղուց է ճանաչումնա իր մանկության ընկերն է եղել:
Ճանապարհորդի մտքով չէր անցնումոր նա անցնում է Մագելանի անցած ճանապարհովոր չորսուկեսհարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել:

Читать далее

Реклама

Առաջադրանք հայոց լեզվից

Տեքստում տեղադրիր փակագծերի հոմանիշներից ամենահարմարը

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի … (առիթդեպք), որ կայծակի … (կարճատևվայրկենական) … (բռնկման,բոցիլույսով… (դիտելուտեսնելուաշխույժ փողոցի … (տեսարանըտեսքը): Այդ ժամանակ … (անշուշտ,անպայման)… (նկատածտեսածկլինեք կայծակի մի … (տարօրինականսովոր) … (առանձնահատկությունը,կողմը), փողոցը … (անշարժացածքարացածէ թվումձիերը կանգ են առել …(պրկվածլարվածդիրքերով`ոտքերը օդում պահածկառքերը կանգնել ենպարզ երևում է անիվի … (յուրաքանչյուրամեն միճաղըԱյդ… (թվացյալթվացողանշարժության պատճառը կայծակի … (աննշանփոքրտևողությունն էԿայծակըինչպես ամեն մի էլեկտրական կայծ, … (չափազանցշատկարճ է տևումնրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափե լսովորական … (եղանակներովձևերով):

Читать далее

«Իմ պապը»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին
Ու մարգը բահել է
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է:

Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով

Похожее изображение

Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ

Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել: