Վանգայի մասին 

Վանգա (բուլղար․՝ Ванга,հունվարի 311911, Ստրումիցա,Strumica MunicipalityՄակեդոնիայի Հանրապետություն օգոստոսի 111996, Սոֆիա,Բուլղարիա)՝ ծննդյան անունըՎանգելիյա Պանևա Դիմիտրովա(Вангелия Пандева Димитрова) (ամուսնությունից հետո՝ Վանգելիյա Գուշերովա (Вангелия Гущерова)), կույր բուլղարացի գուշակ։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել էԲուլղարիայի, Հունաստանի ևՄակեդոնիայի Հանրապետությանսահմանին գտնվող Պետրիչգյուղում։ Կյանքի վերջին 20 տարիներին գուշակն այցելուներին ընդունել է Ռուպիտեում։

Читать далее

Глупец

Белокурый мальчонка вприпрыжку бежал рядом с молодой женщиной, всё пытаясь ухватиться за её руку. Та же только одёргивала её, бормоча про себя:

— И где ты только взялся на мою голову? Родился, чтобы мешать мне жить.

— Мама, а когда мы вернёмся, ты прочитаешь мне сказку о кузнечике?

— Бедный мальчишка, — сокрушались окружающие, — глупенький не знает, что она ведёт его в детдом.

Читать далее

Ինչ է նովելը

Նովելը փոքրածավալ, արձակ ստեղծագործություն է: Ծավալով ու բնույթով շատ մոտ է պատմվածքին, հաճախ նույնիսկ դժվար է լինում դրանք իրարից տարբերելը, բայց տարբերություններ կան:

Նովելի հիմքում սովորաբար ընկած է լինում առօրյա փորձի տեսակետից անհավանական, երբեմն անեկդոտանման որևէ պատմություն, որի մեջ  գրողը խտացնում է անսպասելի բովանդակություն:Նովելում գործողությունները զարգանում են արագ ու սրընթաց: Հեղինակը խուսափում է ընդարձակ նկարագրություններից, մի կողմ է թողնում պատմության մանրամասները՝ ծանրանալով միայն հանգուցային պահերի վրա:

Նովելիի փոքր ծավալը արտակարգ հագեցած է հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություններով: Դա գրողից պահանջում է արտահայտչական հատուկ հնարանքներ, հատուկ լեզու: Նովելագրի խոսքը սեղմ է, բառերը ընտրովի են, դարձվածքներն այնքան խիտ են, որ հաճախ թևավոր խոսքի նշանակություն ունեն:

Գի Դը Մոպասան, «Մենություն» նովելը

Մի ճաշկերույթից հետո էր… Չափազանց զվարթ էինք: Ներկաներից մեկը` մի հին ընկեր, ինձ ասաց.

– Չէ՞իր ցանկանա քայլել Ելիսեյան դաշտերն ի վեր:
Ու մենք, ահա, մեկնեցինք տերևներով հազիվ զգեստավորված ծառերի տակով` հանդարտ քայլերով շարունակելով երկար զբոսանքը: Փարիզյան անորոշ ու տևական աղմուկից բացի ոչ մի ուրիշ ձայն չկար: Մի զովաբեր քամի փչում էր մեր դեմքին, աստղաշղթան ոսկեփոշի էր սփռում խավար երկնքում:

Читать далее

Գրիգոր Զոհրապ, «Այրին»

Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։

Читать далее

Նար-Դոս, «Սև փողերի տոկոսը»

Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից։ Դեռ բավական լույս էր, որ գցել էր տեղաշորը։ Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն չտա իրեն։ Նավթ չուներ, որ վառեր։

Читать далее

Օշոյի մտքերը

Картинки по запросу Օշո

Մարտի 1

Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք նրանք հոգեպես այսքան աղքատ չեն եղել: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը:
Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:

Читать далее

Առաջադրանք հայոց լեզվից 22.03

Բացատրական բառարանի օգնությամբ գտեք հետևյալ սակավադեպ բառերի բացատրությունը
զազրախոս- չարախոս
զարմիկ- Հորեղբորորդի էկուզենի
զգլխիչ- Դյութիչ, գերիչ, հրապուրիչ
զենընկեր- Զենքի ընկեր, զինակից:
զվռնել- Ման գալ, պտտվել, թափառել:
զուզա- Ոռնոց
ըղձանույշ-  Հավերժահարս, դիցանույշ
ընչազուրկ- Պրոլետար
ընչատեր-  Հարուստ, ունևոր:
ընչացք- Բեղ
թաթարյախի- Արագորեն, շտապ, իսկույն
թալակ- Թակարդ
թաղկուճ- Թաղկած մազեր, սանրելիս սանրի վրա հավաքված մազերը
թաղյակ- Թաղիքի երկարաճիտ կոշի

Читать далее

Առաջադրանք հայոց լեզվից 21.03.18

Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ (գտնել), ցեխակոլոլ արմատներ կրծեց (կրծել) ու ասաց (ասել).

—      Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը համոզեց (համոզել) ու տարավ (տանել) տուն: (Ցույց տալ)ցույց տվեց  հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց (բացվել): Մկները լեղաճաք փախան   (փախչել), (մտնել) մտան ծակը, ծվծվալով իրար սեխմեցին  (սեղմվել) ու մնացին  (մնալ), մինչև ոտնաձայները լռեցին (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս սողաց (սո­ղալ), դնչիկը երկարեց (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ(ներս մտնել), և  մկներն էլի թաքնվեցին(թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասաց (ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

Առաջադրանք հայոց լեզվից 21.03.18

1.ԸՆԴԳԾԻՐ Ի ՀՈԼՈՎՄԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԲԱՌԵՐԸ:

Մենություն, ձնաբուք, ընդմիջում, երեկո, տիրակալ, քույր, վագր, վաչկատուն, կատու, փոթորիկ, քացախաթթու, ընկեր, վերարկու, Սոչի, մեղու, արփի, աշուն:
 2. Ընդծիր ու հոլովման ենթարկվող բառերը:
Ամուսին, րոպե, գինի, ջրածին, անկողին, բարկօղի, թթենի, սրբատեղի, տեր, թագուհի, վայրենի, մարդ, հացատուն, հոգի, սեր, ուխտատեղի, այգի:
  3. Ընդգծիր ոջ հոլովման ենթարկվող  բառերը:

Խնամի, սկեսուր, հորաքույր, մայր, ընկեր, կալվածատեր, եղբայր, տիկին, գործընկեր, աներ, տիրամայր, հորեղբայր, քեռակին, տեր, սկեսրայր, նուռ, լռություն:

Читать далее