Ռեգինա Ղազարյան, հուշեր Չարենցի մասին

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:

Читать далее

Реклама

Առաջադրանք Հայոց լեզվից

1. Շարքի բառերը գրիր միասինանջատ կամ գծիկով
1) 
քաջ առողջփութեռանդասուլիստարեցտարի
2) 
քարոզարշավտեղից տեղհետ կանչելթել ասեղ
3) 
տուն-տեղփոխզիջումկրակմարիչձայն-ծպտուն
4) 
ժամ-պատարագթոռնորդիգլուխ հանելծովից ծով:

   2.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:

Զարդատուփ, արդուզարդ, զարդանկար

Զարդարանք, զարդեղեն, անզարդ

Читать далее

Բնագիտություն.հարցեր

Երկնային ի՞նչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի կազմի  մեջ: Տիեզերքը քնա՞ծ  է…

  • Ի՞նչ է  Արեգակնային  համակարգը:
  • Ի՞նչ համաստեղություններ  գիտեք:
  • Ի՞նչ է  Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի:
  • Ինչպիսի՞ կառուցվածք  ունի  երկրակեղևը:
  • Ինչպիսի՞ երկնային  մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը:
  • Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  • Ինչո՞ւ գետերը  միշտ  ներքև  են հոսում:
  • Ինչո՞ւ տերևը  կանաչ է, իսկ երկինքը երկնագույն:
  • Ինչպե՞ս են  առաջանում  ամպերը:
  • Քանի՞ մայրցամաքի  է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն:
  • Ինչպիսի՞ բնական  և  տեխնածին  աղետներ  գիտեք:
  • Քանի՞ մարզերի  է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը,որո՞նք  են  դրանք:

 

Ընթերցում «Սասնա ծռեր» էպոսից.

Image result for «Սասնա ծռեր» էպոսից.«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։

Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…